Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Պակիստանում սպանել են կուսակցության փոխնախագահին

Պակիստանում սպանել են կուսակցության փոխնախագահին
19.05.2013 | 18:25

Պակիստանի «Շարժում՝ հանուն արդարության» կուսակցության փոխնախագահ Զահրա Շահիդ Հուսեյնը երեկ անհայտ անձանց կողմից գնդակահարվել է Կարաչիի իր տան մոտ։ Հանցագործությունը շատ նման էր թալանի փորձի, սակայն զոհվածի գործընկերները կասկածում են, որ հանցագործությունն ունի քաղաքական մոտիվներ։
Սպանությունը տեղի է ունեցել Կառաչիի մի շարք շրջաններում նախատեսված ընտրություններից մեկ օր առաջ, որոնք անցկացվում են «Շարժում՝ հանուն արդարության» կուսակցության պնդմամբ։
Քաղաքական գործիչը դուրս է եկել իր տանից, և հենց մուտքի մոտ նրա վրա են հարձակվել 3 մոտոցիկլիստներ։

Դիտվել է՝ 1255

Մեկնաբանություններ